28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ է նշանակում ազատությունը, որ Աստված տվեց մեզ

Աստված ազատ է ստեղծել մարդուն՝ փառավորելով նրան խելքով և իմաստությամբ և նրա հայացքի առջև դնելով կյանքն ու մահը, այնպես որ եթե կամենա ըստ ազատության ընթանալ կենաց ճանապարհով, ապա հավերժորեն կապրի, իսկ եթե չար հոժարությամբ ընթանա մահվան ճանապարհով, ապա հավերժորեն կտանջվի:

Այն, ինչ կախված է բնությունից, անխախտ է. ո՛չ մեծարանքի է արժանի, ո՛չ էլ պատժի, ոչ էլ որևէ մեկը երբևէ չի մեղադրվել, որ սև կամ կարճահասակ է, որովհետև դա մեր կամքից անկախ է: Իսկ պատիժներն ու մեծարանքները մեր կամքից են կախված, որովհետև կա և ՛ մեկի, և՛ մյուսի պահանջը` ինչպես մեր կամքի և կամեցողության, այնպես էլ աստվածային օժանդակության և պաշտպանության. նրանց որ առաջուց գիտեր Աստված… նախասահմանեց… նրանց էլ կանչեց (Հռոմ. 8։29-30), բայց, ինչպես առաքյալն է ասում, որոնք էլ կանչվեցին նախասահմանումով (Հռոմ. 8։28), այսինքն` իրենց հոժարությամբ և կամքով:

Քանզի չցանկացողներին թույլ տվեց ընթանալ ըստ իրենց ցանկության: Աստված բռնություն և վիրավորանք չի հանդուրժում Իր և Իր պատկերի՝ մարդու նկատմամբ: Նա Ինքն անտեսանելի է, իսկ Նրա պատկերը` մարդը` տեսանելի:

Այդ պատճառով, եթե որևէ մեկը մարդուն բարիք կամ չարիք կանի, այդ հենց Նրան է անում: Ուստի ամենայն դատ Նրանից է բխում, որ ըստ արժանվույն է հատուցում: Նա վրեժ է լուծում Իր պատկերի համար:

Սուրբ Եփրեմ Ասորի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ