20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նաիրա Կարապետյանի պատասխանը Փոստանջյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը հայտարարությունների ժամին՝

՛՛Խոսքս ուզում եմ ուղղել համայն հայությանը՝ անկախ բնակության վայրից, քաղաքական հայացքներից, հասարակական ակտիվության աստիճանից և այլ բազմաթիվ՝ մեզ բոլորիս իրարից տարբերող գործոններից:

Մենք բոլորս ունենք տարբեր արժեքային համակարգ, տարբեր կարծիքներ, տարբեր հոգսեր, տարբեր ընկալում՝ կյանքի այս կամ այն իրավիճակի հետ կապված: Անգամ հայրենասիրության աստիճանն է լինում տարբեր: Սակայն մեկ հարցում մենք միակամ ենք, մեկ հարց շատ կարևորում և միգուցե առավել բարձր ենք դասում մնացածից: Եվ այսօր հենց այդ հարցն ենք կարծես սարքել շահարկման առարկա, անցել չափն ու սահմանը, մեղադրնքներ ենք հնչեցնում միմյանց՝ սկսած խիղճը վաճառելուց և վերջացրած պապերի հիշատակի ինչ-որ պատգամերով:

Այսօր մենք հասել ենք նրան, որ կարողանում ենք ինչ-ինչ երևույթների չակերտավոր արատավոր լինելն առավել գունեղ ներկայացնելու համար հայտարարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը կողմ քվեարկելու մասին: Հուսով եմ՝ միայն հայտարարել, այլ ոչ թե փաստացի իրականացնել այս նոնսենսի հասնող երևույթը, քանզի ուզում եմ հավատալ, որ չկա և ոչ մի հայ, ով կարող է այս հարցը դարձնել ՛՛հերոսացման՛՛ առիթ:

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն այս պահին քննարկելն արդեն իսկ արկածախնդրություն է: Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որևէ հիմնավորում կամ փաստարկ, ես չտեսա բանական մոտեցում, չտեսա այլընտրանքային լուծման ուղի: Շատ հեշտ է ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը, խիղճ, պապեր, Պոնտոս, Կապադովկիա..

Լավ, մի հարց՝ ասենք, թե մի պահ մթագնի մեր գիտակցությունը, և մենք վերջ տանք Մինսկի խմբի այսպես կոչված ձախողված բանակցություններին.. Փոխարենը ի՞նչ է առաջարկվում: Ի՞նչպես ենք կարգավորելու հիմնախնդիրը: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ.. Ի՞նչ է տալիս մեզ այս խիստ հայրենասեր նախագիծը:

Պատասխաններ չկան:

Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային և գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծումը:

Սա է միակ ճիշտ որոշումը՛՛:

Հիշեցնենք, որ ելույթում խոսվում է ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի մասին՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ