Գրիգորիչը 2 տարին մեկ է կոստյում գնում
_1384270913.jpg)
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում պնդեց, թե ինքը ՛՛վիլաներ՛՛ և շքեղ առանձնատներ չունի: ՛՛Ապրում եմ մի բնակարանում, որտեղ դեռևս սովետից մնացած կահույք է տեղադրված՛՛,-ասաց նա:
Հարցին, թե ցանկություն չունի վիլլա ունենանոլու, նա պատասխանեց. ՛՛Ցանկություն ունեմ, բայց ժամանակ չունեմ՛՛: Դիտարկմանը, թե փաստորեն ՎՊ նախագահի պաշտոնը շահեկան է, նա շքեղ առանձնատուն ունի, չի՞ ցանկանա մյուս անգամ առաջադրվել այդ պաշտոնում, Սահակյանը պատասխանեց. ՛՛Եթե ես դառնալու լինեի, վաղուց կդառնայի:
Իմ դերակատարությունը շատ բարձր է: Հայաստանում մի պաշտոն կա, որ ոչ մեկ չի կարող ունենալ, դա Գալուստ Սահակյան պաշտոնն է՛՛:
Դիտարկմանը, թե այսինքն՝ պետք է որ բավական ուրախ լինի աշխատավարձի բարձրացման համար, նա արձագանքեց այսպես. ՛՛Ես ուրախանալու պայման չեմ տեսնում: Ես ուրախ եմ, որ ոչ թե անձերը պետք է որոշեն աշխատավարձը, այլ օրենքը: Բայց շատերը սա փորձում են շահարկել: Իսկ օրենքում ներառված են քաղծառայողներ՛՛:
Սահակյանը նաև հավաստիացրեց, թե աշխատավարձի բարձրացումից հետո իր կենսակերպում որևէ փոփոխություն չի լինելու: Դիտարկմանը, թե հնարավորություն կունենա ավելի թանկարժեք հագուստ գնել, նա պատասխանեց.
՛՛Ես թանկ հագնվելու խնդիր չունեմ, որովհետև ներկայիս կոստյումն արդեն երեք տարեկան է, իսկ կոստյումներ ունեմ, որ 8-9 տարեկան են: Այնպես որ՝ երկու տարին մեկ էլ, որ մի կոստյում առնեմ… ես լրիվ հպարտորեն քայլում եմ, որովհետև երազներ ունեմ ավելի հարուստ ապրելու, բայց ժամանակ չունեմ՛՛: