02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Զոհրաբյանն ասաց, Շարմազանովը համաձայնեց

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նախ նշեց, որ իր ելույթն այլ բանի մասին էր, սակայն քանի որ այսօր խորհրդարանում ներկայացվել է ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու հարցը, պետք է դրան անդրադառնա: Նշենք, որ նախագծի հեղինակը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

՛՛Այս ամբիոնը հայրենասիրության մրցավազքի հարթակ չէ՛՛,-նշեց Զոհրաբյանն ու շարունակեց. ՛՛Մենք մեր ներսում լրջագույն բազմաթիվ հարցերի վերաբերյալ տարաձայնություներ ունենք, բայց Փառք Աստծո, մեկ հարցում միակամ ենք, դա ԼՂ հարցն է: Սա դիվիդենտներ շահելու հարց չէ՛՛: Ըստ Զոհրաբյանի՝  ԼՂՀ անկախությունն ընդունելու դեպքում Հայաստանն անվերադարձ կկորցնեի միջազգային հանրությանն իբրև դաշնակից, Մինսկի խմբի գործունեությունը կմտնի ոչ թե փակուղի, այլ ուղղակիորեն կտապակվի: ՛՛Եթե սա է նպատակը, ապա չեմ կարծում, որ այստեղ նստած պատգամավորներից որևէ մեկի համար դժվար էբ ստորագրել, բերել ԱԺ մի այդպիսի նախագիծ:

Դա հերոսութուն չէ, դա այն հարցն է, որտեղ պետք է լինել իրապես պրագմատիկ, ոչ թե տուրք տալ էմոցիաներին, պատերազմին միշտ պատրաստ լինել կարող է լինել ուժեղ տնտեսություն ունեցող իշխանությունը, ոչ թե այն իշխանությունը, որ Արարատում աննշան առավելության հասնելու համար դուրս է բերու իր ողջ զրահատեխնիկան՛՛,-եզրափակեց Զոհրաբյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բացառությամբ վերջին մի քանի տողերի /նկատի ունի Արարատի ընտրությունները/ ինքը համամիտ է Զոհրաբյանի հետ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ