29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դե թող սատկացնեն պրծնենք միանգամից` ուրա՞ էտ Հրանտ Թոխատյանը, ուրա՞ էտ Միշան Պողոսյան /վիդեո/

Դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ արդար դատաքննություն իրականացնելու և նրա խափանման միջոցը փոխարինելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ կառավարության մոտ:

Տեղում պարզվեց, որ բոլորին այստեղ բերել է դերասանի նկատմամբ սերն ու հարգանքը: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով շարժման նախաձեռնող Մարիամ Համբարյանը բացատրեց, որ ինքը միայն փորձել է մարդկանց նույն վայրում հավաքել. ”Այստեղ եկած քաղաքացիները արդեն իսկ նախաձեռնող են և թող տեղում որոշվի հետագա քայլերը”,-նկատեց նա:

Նախաձեռնության մասնակցները չունեին առաջնորդ, պաստառներ և բարձրախոս: Այստեղ էին նաև “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամները:

Սոցիալական ցանցի հայտարարությամբ` այստեղ եկած Վարդան Պետրոսյանի գործընկերները դժգոհեցին անկազմակերպվածությունից.”Հիմա մենք ուղակի էստեղ կանգնած ենք , որ հասկանանք սա պռովակացիա է, թե ինչ նպատակ է հետապնդում”,-ասաց կինոռեժիսոր Սարիկ Հովսեփյանը և հավելեց.”Վերաբերմունքը  բնականաբար մեկնա`նման բաներ չեն անում նման դեմքերի հետ, որովհետև եթե այսօր կարողանում են նման աստիճան ստորացնել հայտնի ու սիրված դերասանին, ուրեմն մենք բոլորս ոչնչություն ենք, ուրեմն յուրաքանչյուր վարկյան մեզ կարան սատկացնեն, դէ  թող սատկացնեն պրծնենք միանգամից էլի ”:

Ներկա գործընկերները դժգոհություն հայտնեցին “մեծ-մեծ” խոսացող բացակա ընկերներից.

“Եթե էս հավաքը իրոք օֆիցիալ բնույթա կրում` ուրա էտ Հրանտը Թոխատյան, ուրա էտ Միշան Պողոսյան: Մեծ-մեծ մենակ խոսում են……”

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ