05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքական ընդդիմությանը շարունակում ենք դիտարկել որպես իշխանության հակառակորդի.Թեւան Պողոսյան

Թեւան Պողոսյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի նոյեմբերի 12-ի նիստում

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը կամ ավելի ճիշտ վերանշանակումը եւս մեկ անգամ վկայեց, որ անկախության այսքան տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք սովորել քաղաքական ընդդիմությանը վերաբերվել որպես քաղաքական ինստիտուտի, այլ շարունակում ենք դիտարկել որպես իշխանության հակառակորդի:

Ես սա ցավով եմ ասում եւ հույս ունեմ, որ Հայաստանում կգա մի օր, երբ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց կընկալեն որպես գործընկերներ, որոնք նույն նպատակն են հետապնդում, տարբեր կարծիքներ ունեն ճանապարհի վերաբերյալ, բայց հստակ գիտակցում են, որ նպատակը նույնն է:

Ես վստահ եմ, որ վերահսկիչ ֆունկցիաներ ունեցող մի քանի կառույցների ղեկավարումը հանձնելով ընդդիմությանը, իշխանությունն իրականում կշահի, քանի որ ակամայից կդառնա շատ ավելի արդյունավետ, հետեւաբար նաեւ շատ ավելի մեծ արդյունքների կհասնի եւ շատ ավելի պատրաստ կմոտենա հաջորդ ընտրություններին: Այս պարզ բանաձեւը, պարզվում է, դեռ չի ընկալվում մեր երկրում:

Ես կոչ եմ անում քաղաքական մեծամասնությանը ավելի լրջորեն մտածել որոշակի վերահսկողական գործառույթներ ընդդիմությանը վերապահելու ուղղությամբ: Ես չգիտեմ, որոնք են այն վախերը, որոնք մինչ օրս կանգնեցրել են քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներին հարիր այս գործընթացը, սակայն հավատում եմ, որ այդ վախերը հաղթահարելու միակ ձեւն ուղղակի նման որոշում կայացնելն է, վերցրել ու կայացնելն է, որովհետեւ միայն փորձելով է, որ կարելի է հավաստիանալ, որ իրականում ընդդիմությունը թշնամի չէ եւ կարող է աշխատել ու աշխատել հօգուտ:

Սա բարի կամքի ժեստ չէ ամենեւին, սա արդյունավետ պետություն կառուցելու միակ ճանապարհն է, որ այլընտրանք չունի: Վերահսկիչ պալատի դեպքը շանս էր, որ չօգտագործվեց, բայց նման էլի կառույցներ կան: Իսկ որքան ուշ արվի այս քայլը, այնքան ժամանակ կկորցնենք իզուր:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ