05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի հայտարարությունը բլեֆ է. Էդուարդ Շարմազանով/վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը խորհրդարանում:

“Հարգելի խորհրդարան,

Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում նախագահների հայտնի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը դրվել է գործնական ռելսերի վրա: Մասնավորապես, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամացությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:

Ավելին` ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ԼՂ հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա:

 Հարգելի խորհրդարան,

Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները ստիպել են մեր որոշ “հարեւաններին” հանդես գալ հին ու նոր նախաձեռնություններով:

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի վերաբացումը, եթե հայկական ուժերը դուրս գան ազատագրված տարածքներից:

Կարծում եմ` ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր “հեղինակությունն” օգտագործեր` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ  գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան եւ, ի վերջո, գիտակցեր, որ հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն Արցախում այն պարզ պատճառով, որ այն մեր սուրբ հայրենիքի անբաժան մասն է: Թուրքիայի հայտարարությունը բլեֆ է

 Շնորհակալություն ուշադրության համար”:

Ելույթը ամբողջությամբ քիչ անց` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ