26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կանցկացվի «Հայկական ներկապնակ» միջազգային բացօթյա նկարչության փառատոնը

 

Արդեն 7-րդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» միջազգային բացօթյա նկարչության փառատոնը. այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 15-25-ը Լոռիում:
 «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, «Հայկական ներկապնակ» ծրագրի ղեկավար Սերգո Երիցյանը, անդրադառնալով վերոնշյալ փառատոնին, այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց. «Արդեն 7-րդ տարին է, որ անցկացնում ենք այս փառատոնը. այն արդեն ավանդական է դարձել: Այն միջազգային բացօթյա փառատոն է: Այստեղ հարկավոր է հասկանալ այն իրողությունը, որ նկարիչներն աշխատում են բաց երկնքի տակ: Նկարիչները փորձում են այս կամ այն աշխարհագրական  վայրի հետաքրքիր  կողմերը արձանագրել ու բնանկարներ կերտել: Նմանատիպ փառատոնի նպատակը  ոչ միայն նկարներ  կերտելն է,  այլև տվյալ տարածաշրջանը ներկայացնել բնանկարների տեսքով: Բացի այդ՝ նկարիչները վարպետաց դասեր են անցկացնում պատանի նկարիչների, արվեստասեր հանրության համար: Հայ հանրությունը հնարավորություն ունի տեսնել, հասկանալ՝ ինչպես են աշխատում արտասահմանցի նկարիչները: Մենք նկարիչների ենք հյուրընկալել բազմաթիվ երկրներից»: 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հայկական ներկապնակ» ծրագրի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ավետիսյանն ընդգծեց՝ այս փառատոնը ընտրել է այնպիսի գեղանկարիչների, որոնք բացօթյա աշխատանքներ անելու վարպետներ են և, իսկապես, կարող են հիացնել իրենց աշխատանքով:

«Իհարկե, կան նաև շատ լավ նկարիչներ, որոնք  ստեղծագործում են արվեստանոցներում: Բացի այդ՝ պետք է ասեմ՝ մեր փառատոնը հնարավորություն է ընձեռում բոլոր սերնդի նկարիչներին մասնակցել  «Հայկական ներկապնակ»-ին:  Փառատոնի ընթացքում նկարիչները  իրենք նկարներում յուրովի կերտելու են հայոց աշխարհը: Մենք նրանց  առաջ սահմաններ չենք դնում», – շեշտեց Գագիկ Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ