17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

8 ամյա դստեր ներկայությամբ կարել է բերանը` Խուդոյանին տարել են բռնի ուժով /վիդեո/

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առաջ իր 4 մանկահասակ երեխաների նստացույց է հայտարարել Աշոտ Խուդոյանի կինը` Հեղինե Խուդոյանը:

Խուդոյանը, նոյեմբերի 6-ից  արդարություն հաստատելու պահանջով նստացույց էր հայտարարել նախագականի դիմաց: Երեկ երեկոյան, 8 տարեկան դստեր ներկայությամբ նա կարել է իր բերանը եւ հացադուլ հայտարարել: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին պատմեց նրա աղջիկը` Հայկուհին:

Այսօր առավոտյան, ոստիկանները բռնի ուժով Աշոտ Խուդոյանից խլել են պաստառները եւ շտապօգնության մեքենայով վերջինիս տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց:

Հեղինե Խուդոյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի ամուսնու վիճակի մասին, սակայն ինքը չի պատրաստվում դադարեցնելու նստացույցը, մինչեւ հարցին լուծում չտրվի: Նշենք, որ նրանք դատական վեճ ունի կադաստրի հետ:

Հեղինեի 8-ամսյա տղան կրծքով է կերակրում, սակայն երեկվանից   չսնվելու պատճաոռվ չի կարողանում անգամ կերակրել փոքրիկին:

8 ամյա Հայկանուշ Խուդոյանը պատմեց, որ հայրը թելով կարել է սեփական բերանը իր ներկայությամբ.”Բժիշկները եկան հայրիկիս ձեռքերից ու ոտքերից բռնել էին տանում էին, հայրիկս ասեց` չեմ գալու իրանք զոռով նստացրին մեքենան: Դրանից հետո հայրիկիս չեմ տեսել”,-պատմեց երեխան:

Մանրամասներն Henaran.am -ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ