13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բոլոր ճանապարները տանում են անհայտություն. պատգամավորը՝ նախարարին

ՀՀ –ում գործղ ավտոճանապարհների աղետալի վիճակը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հիշեցնում է հայնտի ասացվածքի փոփոխված տարբերակը՝ «Բոլոր ճանապարհները տանում եմ Հռոմ կարգախոսը մեր դեպքում ձևակերպվում է որպես՝ բոլոր ճանապարները տանում են անհայտություն». այս մասին պատգամավորը նշեց խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Սերգեյ Բագրատյանը նաև նկատեց, որ սահամանային ճանապարհները ևս վատ վիճակում են. «Վայք-Խնձորուտ հատվածի փոսերի մեջ մի ամբողջ տանկ կտեղավորվի, այսինքն՝ եթե հրատապության խնդիր լինի, ռազմական գործողություններ լինեն, ապա այդ ճանապարհով անհնար է գործող զորամիավորումներին օգնություն հասցնել», – նշեց նա։ Վայոց Ձորի հատվածի շինարարական աշխատանքների մասով նախարարն ընդգծեց, որ երբ սկսվի ճանապարհահատվածի կառուցումը, այդ ժամանակ էլ կսկսվեն գյուղացիների հողօտարման աշխատանքները։ Ինչ վերաբերում է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածին, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այս տարվա բյուջեում նախատեսված միջոցների սահմաներում աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբեր, իսկ մյուս տարվա բյուջեով ավելի շատ միջոցներ է նախատեսված այդ ճանապարհահատվածում ավելի մեծ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ