12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ի՞նչ կապ ունի ՓՊ նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահի հետ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե մտերիմ հարաբերություններ ունի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ:

Լրագրողի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Արման Մկրտումյանի հետ, Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է . «Վճռաբեկ դատարանի նախագահի հետ ունեմ նորմալ հարաբերություններ, հարգալից վերաբերմունք, ինչպես ՀՀ պաշտոնատար բոլոր անձանց հետ»:

Նշենք, որ շատ փաստաբաններ պնդում են, որ Դատարանների նախագահների խորհրդի կազմած արգելված իրերի ցանկի հեղինակն իրականում Արման Մկրտումյանն է: Վերջինիս հետ, ի դեպ, ըստ նույն փաստաբանների շրջանում տարածված լուրերի, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Արա Զոհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ