29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զգուշացեք

Եվ այսպես, եղբայրներ, պետք է արտասվել և արցունք թափել նրանց համար, ովքեր հեզություն չունեն իրենց մեջ, այլ դաշինք են կնքում խորամանկության հետ, որովհետև նրանք արժանի են ծանրագույն դատավճռի. Չարագործները շուտով կվերանան (Սաղմ. 36, 9):

Մեր Սուրբ Աստված նվաստացնում է խորամանկներին` ասելով. Չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ (Մատթ. 12, 35: Ղուկ 6։45): Նաև մարգարեն է ասում. Թշնամիներս չարությամբ հարձակվել են վրաս: Ականջս կլսի նրանց (Սաղմ. 91, 12): Քանզի սարսափելի է նենգության դևը, ուստի և զգուշացե՛ք, որպեսզի ձեզանից որևէ մեկը, նրա մեջ ընկնելով, չնախատի ինքն
իրեն:

Քանզի նենգամիտը երբեք խաղաղության մեջ չի ապրում, այլ մշտապես խռովահույզ է և միշտ դյուրագրգռության, խարդավանքի ու զայրույթի մեջ է, միշտ հետամտում է իր
մերձավորին,  միշտ զազրախոսում է, նախանձում, մրցակցում, միշտ անողոք է. հրաման ստանալիս` հակաճառում է, կարգադրություն լսելիս խեղաթյուրում է այն. բարի խորհրդից հետո չարն է գործում, պայման կնքելիս խախտում է այն. իրեն սիրողին ծաղրում է, ով հավանության է արժանի, նրանից գարշում է, ով հաջողություններ է ցուցաբերում, նրանից դժգոհ է, խրատները բանի տեղ չի դնում, միաբաններին այլասերում է, միամիտներին նեղում է, հեզերին իրենից հեռաց-
նում է, մեծահոգիներին ծաղրում է, կողմնակի անձանց առջև կեղծավորություն է անում, մեկին մյուսից բամբասում է, ամենքին դեմ է գնում։

Մասնակցում է վեճերին, մարդուն հասցնում է դյուրագրգռության, օգնում է վրեժխնդիր լինելիս, պատրաստ է չարախոսության, ուրիշների մասին հաճույքով է վատ խոսում, պատրաստ է վիրավորելու, շա- տախոսության մեջ զորեղ է, ջանադիր է ուրիշներին հարվածելիս, խռովություն կազմակերպելիս առաջին օգնականն է, իսկ սաղմոսերգության մեջ տկար է, պահքի մեջ` անուժ, ոչ մի բարի գործի համար ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ ըմբռնողություն, հոգևոր զրույցների ունակ չէ. ուստի թող բոլոր անօրենները փակեն բերաններն իրենց (Սաղմ. 106, 42):

Այսպիսով` այդ մարդը շատ արցունքների է արժանի և դրա համար աղերսում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացե՛ք նենգադավությունից:

Սուրբ Եփրեմ Ասորի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ