«Դահիճը մեր դիմաց էր, ով մորթեց մեզ»
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստերը:
Կացնահարված Թագուհի Մանսուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վերքը միայն իր մարմնի վրա չէ: Թագուհին չի ցանկանում հիշել պահը, երբ կացնահարվեց այն անձի կողմից, ով իր երեխայի հայրն էր:
«Վերջին նիստի ժամանակ Վլադիկը շարունակ ստում էր, հայրս չդիմացավ` կին է կորցրել: Վլադիկը ցուցմունք տվեց ու դա սարսափելի պահ էր: Նա անգամ չի հիշում, թե ինչ է եղել:Ես նեղվեցի, երբ հայրս զայրացավ: Մեր դիմաց մեր ընտանիքի դահիճն էր, ով մորթեց մեզ… »,-կիսվեց Թագուհին:
Թագուհին շեշտում է.«Տղայիս երբեք չեմ թողնի շփվի հոր հետ: Նախկինում թողնում էի, այս բոլորից հետո ԴԱՀԿ ծառայությունում երդում կերա` Վլադիկը որդուս կտեսնի միայն իմ դիակի վրայով»:
Թագուհի Մանսուրյանը նշում է , որ տղայի մտապատկերում դեռ ողբերգությունն է:
«Նա դա ապրել էու սթրես է տարել..»,-հուզվեց կացնահարված կինը և չկարողացավ շարունակել խոսքը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին: