13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ո՞ւմ շնորհիվ կարմիր գծերի SMS վճարումը չթանկացավ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ավագանու  «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝  կարմիր գծերի հետ կապված, ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ  լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե կարմիր գծերի  SMS վճարման արժեքը  պիտի դառնա  149 դրամ, քանի որ  «Փարքինգ սիթի»-ն  համայնքային սեփականություն  էր դառնալու։ Բայց դա, ըստ Խաժակյանի, բնականաբար, հիմք չէր ինչ-որ թանկացումներ անելու համար։ 

 «Մենք ուսունմասիրեցինք այս հարցը, մեր առաջարկություն ներկայացրիք քաղաքապետին և արդյունքում  լուծում գտնվեց․ կարմիր գծերի թանկացումը  կանխմեց  ավագանու՝ մեր անդամների ուսումնասիրությունների  և ներկայացրած հիմքերի շնորհիվ։ Վերջերս ոմանք հայտարարում են՝  «Ելք» խմբակցությունը միայն փողոցների անվանափոխությունների հարցով է զբաղվում։ Իրականում հաստատ այդպես չէ։ մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ենք առանձնացնել և հետամուտ ենք լինելու, որ այդ խնդիրները լուծում ստանան», – հավաստիացրեց Դավիթ Խաժակյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ