12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր։

2017թ. հուլիսի 2-ին Սյունիքի մարզի բնակչից հաղորդում էր ստացվել առ այն, որ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերն իրենց անասնագոմից հափշտակել են երկու գլուխ ոչխար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ Իրականացված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննության տվյալներով՝ բնակչի անասնագոմից կատարված գողությանը մասնակցել են երկու հոգի, ովքեր հայտնաբերվել են եւ քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ։ Բացի այդ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, եւ քննությամբ պարզվել է թմրամիջոցն իրացնողի ինքնությունը, բացահայտվել իրացման այլ դրվագներ եւս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), եւս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հնարավոր այլ դրվագները բացահայտելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ