«Ելք»-ը պահանջում է ներողություն խնդրել
Ինչպես հայտնել ենք, այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը Անահիտ Բախշյանին դիմել է անհարգալից տոնով: Ավագանու անդամը Բախշյանին դիմել է «պարոն Բախշյան», «Անո» բառերով։
Անդրադառնալով այս միջադեպին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց․ «Մենք դատապարտում ենք նման պահվածքը և պահանջում ենք, որ Արմեն Սահակյանը ներողություն խնդրի Անահիտ Բախշյանից։
Մենք նաև արձանագրում ենք, որ Հովհաննես Ավանեսյանը ևս ցուցաբերել է ավագանու անդամին ոչ հարիր պահվածք, և մենք պահանջում ենք ավագանու «Հանրապետական» խմբակցությունից կանխել նման դեպքերը»։