14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դուք պատրաստվո՞ւմ եք նույն քաղաքական իրադրություններին, ինչ առկա էր 2008թ-ից հետո»

ՀՀ խորհրդարանը քննարկման է դրել Կառավարության կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններն ավելի շատ տեխնիական են և նպատակ ունեն տերմինների համապատասխանեցման:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենքում գրված է սահմանափակել այն դեպքում, երբ ժողովրդագրական հասարակությունում պետական անվտանգության այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը և այլ անձանց իրավունքները գերակայում են հավաքի ազատության նկատմամբ: «Ըստ էության, մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվել, երբ կարելի է արգելել»,-ասաց նա: Փոխնախարարը նշեց, թե տարբերությունն առաջին հերթին արտացոլված է Սահմանդրությամբ, և չեն կարող շեղվել:

«Գործ ունենք դեպքի հետ, որ Սահմանդրության անվան տակ, ինչ ասես, «սղղացնում եք», կտրում, սահմանափկում: Ըստ էության, հիմա վերադառանում եք նույն իրավիճակին, որ օրենքի դրույթի մեջ առկա էր 2008թ-ի հայտնի իրադաձություններից հետո: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ դուք պատրաստվում եք նույն քաղաքական իրադրություններին, ինչ առկա էր 2008թ-ից հետո»: Փոխնախարարը նշեց, թե ոչ մի բան ավելի չեն սահմանափակում, ինչ Սահմանդրությամբ է նախատեսված, ոչ մի թաքնված միտում էլ չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ