Ես տեսա էտ նարկամաններին` Աստված կարոտ պահի. 400 ընտանիք քաղաքական ապաստան կխնդրեն/վիդեո/
Սայաթ-Նովա 10 հասցեում ըստ հարակից 5 շենքերի բնակիչների պատրաստվում է իրականացվել` ապօրինի շինարարություն: Այսօր արդեն ցանկապատվել է այն հատվածը, որը ըստ քաղաքապետարանի շինթույլտվության նախագծի` արդեն վաճառվել է մասնավոր անձի: Հարակից շենքում բնակվող Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ստորագրահավաք են անցկացրել, որին մասնակցել են 400-ից ավել ընտանիքներ.”Եթե մեր օրինական պահանջը չկատարվի` մենք քաղաքական ապաստան կխնդրենք այլ երկրներց ու կհեռանանք”:
Հոգևորականը տեղեկացրեց, որ ինքը պատրաստել է մի ֆիլմ, որում փաստերով անդրադարձ է արվում իրենց բակում տեղի ունեցող երևույթին.”Արդեն շուրջ երեք ամիս ոստիկանությունը մեր բակում հերթապահություն է անում: Սա արդեն վիրավորական է: Ես ոչ միայ շեղվում եմ իմ ամենօրյա աշխատանքային ռիթմից, այլ կարելի է ասել նաև խելագարվում եմ……”,-ցավ հայտնեց սարկավագը:
“Անցած անգամ դեպք եղավ էստեղ, որը ոնց որ ասում են աստված կարոտ պահի: Ես տեսա մարդիկ կերպարներ էստեղ ու հիշեցի, որ մեր տատերն էին պատմում` արևմտյան Հայաստանում ամենամեծ արհավիքների ժամանակ ոնց էին մտնում` մեր ու մանուկ մորթում, սպանում, վառում, տանում գցում և այդ նույն կարգավիճակը հիմա Հայաստան աշխարհումա: Ես տեսա էտ նարկամաններին: Ես տեսա, կներեք ամաչում եմ արտահայտվել, բայց ուրիշ ճար չկա`տեսա էն մոր կերպարը, որը ինչ վիճակի էր հասել մի քանի հազար դրամից ելնելով”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: