14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բոլորն ընդունեցին

Խորհրդարանական թվով երկրորդ մեծ ուժի՝ Ծառուկյան դաշինքի առանջորդն իր հարցազրույցում բավականին ուշագրավ միտք է արտահայտել, որով, փաստացի, պառլամենտական բոլոր ուժերն ընդունում են ընտրությունների արդյունքները։ Այսինքն՝ բոլորն ընդունեցին, որ ՀՀԿ-ն հաղթել է ընտրություններում, ուստի նրան է պատկանում ՀՀ հաջորդ վարչապետ ընտրելու մենաշնորհը, ում կուզի, նրան էլ կընտրի։ Սա ոչ միայն դեկլարատիվ հայտարարություն է, այլև իրողություն, որի դեմ այս պահին ոչ մի քաղաքական ուժ ոչ մի արգումենտ չունի։

Միակ բանը, որից կարող են բողոքել ՀՀԿ ընդդիմախոսները, Սերժ Սարգսյանի՝ այլևս ՀՀ վարչապետ, նախագահ չդառնալու մասին հայտարարությունն էր։ Սակայն սա ավելի շատ հնչում է որպես խնդրանք՝ ուղղված նույն Սարգսյանին՝ եթե ասել ես, ուրեմն՝ մի դարձիր։ Սակայն ՀՀԿ-ն բոլոր իրավունքներն ունի վարչապետ նշանակելու հենց Սարգսյանին, թեպետ հանուն անկեղծության պետք է ասել, որ դեռ իսկապես պարզ չէ՝ ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը։ Սովորության համաձայն՝ դա մինչ վերջին պահը Սարգսյանը ձգձգում է։

Իսկ ինչ մնում է պառլամենտական մյուս ուժերին, ապա թե՛ Ծառուկյա դաշինքը, թե՛ Դաշնակցությունը և թե՛ Ելքն այս պահին ունեն մեկ կարևորագույն գերխնդիր՝ ձևավորել սեփական օրակարգ ու քաղաքական քննարկումները փորձել ծավալել արդեն հենց այս ուղղությամբ, քանի որ փողոցային պայքարի արդյունավետությունն էլ հասել է զրոյի ու չի երաշխավորում ոչ մի հաջողություն իշխանության դեմ պայքարում։

 

Գրիգոր Սաղաթելյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ