էս խայտառակություն է, ինչ են անում «Telemarket»-ում . Իրավունք
«Իրավունքի» ընթերցողներից մի քսւնիսը օրեր աոաջ դիմել էին խմրսւգրություն եւ իրենց դժգոհուոյունն էին հայտնել
«Telemarket»–ից գնված ապրանքների վերսւբերյալ։ «Գնորդներին աոաջարկում Էն կենցաղային իրեր, որոնք գովսւզդում նկարագրվող ֆունկցիաներն այնքան վատ են կատարում, որ երկրորդ անգամ օգտագործել չեն Էլ ցանկանում։ Պատվիրել եւ գնել ենք Թվիզի մազահեռացնող սարքը։ Գովագդում այն մեկ հպումից հեռացնում էր անգամ ամենակոշտ մազերը, բայց պարզվեց՝ նույնիսկ աղվամազերը հեռացնել այդ սարքով անհնար էր։ էս խայտառակություն է, խաբեություն…»։
Փորձեցինք «Telemarket»-ի֊ հայտնի համարով զանգահարել եւ հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված գնորդների դժգոհությունները։ Մեզ պատասխանած Անի անունով օպերատորը, լսելով հարցը, ասաց.
– Իսկ Դուք վստա՞հ եք, որ այդ ապրանքները կոնկրետ «Telemarket»–ից են գնել։
– Եթե համոզված չյինեինք, Ձեզ չէիկք գանգի:
– Համոզվելու համար մեզ պետք է տրամադրեք գնորդի հեռախոսահամարը, ինչպես նաեւ ասեք, թե որ համարից եւ երբ է պատվիրվել ապրանքը։ Հակառակ դեպքում մենք պատասխանելու ոչինչ չունենք։
– Բայց…
-Ինչ բայց, մենք արդեն ասացինք, մեզ տվյալներ են պետք, եւ եթե գնորդը խնդիր ունի, ինքը կարող է զանգահարել մեզ։ Հասկանում ենք, որ Դուք լրագրող եք ու ուզում եք ինչ-որ բանից կախվել, բայց մենք արդեն ինչ-որ պատասխանելու էինք, պատասխանեցինք։ Հա– ջողություն…
Երբ փործեցինք կրկին զանգահարել եւ խնդրել, որպեսզի միացնեն կամ փոխանցեն տնօրինության հեռախոսահամարը, այս անգամ Մարիամ անունով օպերատորը ասաց. «Մեր մյուս օպերատորը Ձեզ արդեն պատասխանեց, թող գնորդը զբադվի այդ հարցով։ Իսկ տնօրինության հեռախոսահամարը չենք կարող տալ, ցտեսություն»։
Նկատենք, որ այս ամենը բավականին դժգոհ տոնով էին նշում օպերատորները, ըստ երեւույթին, այնքան շատ են նրանց զանգում նման հարցերով, որ այլեւս նրանց նյարդերն էլ են տեղի տալիս՝ չգիտեն՝ ինչ պատասխանեն, որ կարողանան արդարացնել իրենց։ Եվ,
վերջապես, եթե վստահ են իրենց ապրանքի որակի վրա, կարող են բոլոր հարցերին էլ հանգիստ պատասխանել։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: