16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հեշտ է մեղադրելը. Փոստանջյանը Աբրահամյանին հորդորեց հրաժարվել

՛՛Դուք, այլ անձաց հետ միասին, կանչվում եք Բաղրամյան 26 և համատեղ նիստի ժամանակ ենթարկվում բավական կոշտ, տհաճ քննադատության: Հետո ՎՊ նախագահը ներկայանում է այստեղ, որ հաստատվի իր պաշտոնում: Շատ անդուր իրավիճակ է, մեր համար էլ է անդուր, պարոն Զաքարյանի համար էլ՛՛,-Ազգային ժողովում ներկայացնելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի քվեարկության մասին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով՝ դրանից հետո Իշխան Զաքարյանը չպիտի ընդուներ վերաառաջադրման առաջարկը: ՛՛Պետք է ձեր մեջ համարձակություն գտնեիք, թքած ունենայիք, ձեր տան վրա էլ, ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այլ տարբերակով քննարկում անցկացնելու հնարավորություն չունենք՛՛:

Ապա դիմելով ԱԺ նախագահին՝ Փոստանջյանն ասաց. ՛՛Պարոն Աբրահամյնն էլ պետք է գնար ձեր հետևից… ես շատ եմ ցանկանում, որ լինեք քաղաքացի, խոսքի տերը, բայց մենք չտեսանք դա ու գալ ընթերցել Ս. Սարգսյանի բառերն այստեղ, տգեղ է: Համարձակություն ունեցեք, մերժեք ձեր առաջադրումը՛՛:

Ելույթի ավարտին նա հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ Փոստանջյանին հիշեցրեց, որ մոռանում է, որ ինքը ՎՊ-ի հաշվետվությունն ուղարկել է Գլխավոր դատախազութուն: Սակայն փոստանջյանը նշեց, որ քանի որ պատասխան չկա, դա անարդյունք է: ՛՛Դատախազությա՞ն համար էլ ենք մենք մեղավոր… հեշտ է մեղադրելը , մանավանդ անհիմն մեղադրելը՛՛,-եզրափակեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ