Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը
Նախ փնտրեցեք Աստծո Արքայությունը և
Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված
Ձեզ ավելիով կտա: /Մատթ. Զ. 33 /:
Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը
լուսավոր կլինի: / Մատթ. Զ. 22 /
Հոգու աչքը – կամքն է: Եթե քո կամքի միակ բաղձանքը Իմ Արքայությանը հասնելն է. Այն գտնելն ու Նրա համար ծառայելն է, այդ ժամանակ քո մարմինը իրոք լույսով լցված կլինի: Երբ ձեզ ասվեց, որ նախ Աստծո Արքայությունը պետք է փնտրել, ապա դուք ի սկզբանե պետք է ունենաք վստահությունը, որ ձեր ուզածը այդ թագավորությանը հասնելն է: Այլ կերպ ասած, պարզ ու հավատավոր հայացք ունենալ` Աստծո փառքին ուղղված: Կամենալ ու ցանկանալ միայն` Իր Արքայության գալը: Ամեն բանի մեջ` Իր Թագավորության ներկայությունն ու տիրապետումը տեսնել:
Հոգևոր արժեքներից զատ, ուրիշ այլ արժեք մի ճանաչեք: Ոչ մի ուրիշ շահ` բացի հոգևոր շահից: Ուրեմն` ամեն ինչի մեջ Աստծո Թագավորությունը փնտրեք. ամեն ինչի մեջ:
Նյութական միջոցներ փնտրեք սոսկ այն դեպքում, երբ այն պիտի գործադրվի ի շահ Իմ Թագավորության նպատակների իրականացմանը: Դրամական արժեքներից բոլորովին հեռացեք: Քայլեք Ինձ հետ: Սովորեք Ինձնից: Զրուցեք Ինձ հետ: Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը:
Աստծո կանչը ժողովածուից