06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի գործով դիմում է ներկայացվել Ստրասբուրգի դատարան

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին անօրինական կալանավորելու և կալանքի  տակ պահելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. մայիսի 30-ին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դրա հիմքում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված), հավաքների և միավորման ազատության (11-րդ հոդված), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքների խախտումներն են:

Հրաչյա Բոյաջյանը կալանքի տակ է գտնվում  2016 թ. սեպտեմբերից և մեղադրվում է 2016 թ. հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը, ի թիվս Սարի թաղի այլ բնակիչների, փողոց է դուրս եկել իրենց բնակավայրի գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման ու երթուղային տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառով և ոստիկանների կողմից զենքի ցուցադրաբար գործադրումից և հայհոյանքներ հնչեցնելուց անակնկալի գալով և վիրավորանք զգալով՝ սկսել է քարեր նետել նրանց ուղղությամբ: Այս գործով դեռևս դատավճիռ չի կայացվել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստը նշանակված է 2017 թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին: Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

ՄԻԵԴ ներկայացրած գանգատով Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ նրա գործողությունները իշխանության ներկայացուցչի դեմ ուղղված չեն եղել, դրանց ոչ ճիշտ ու անհիմն իրավական գնահատական է տրվել, և նա կալանքի տակ է պահվում առանց օրինական հիմքերի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ