14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Իմ քաջությունը երբեք չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ինչ եմ մտածում այդ միությունների մասին»

Խորհրդարանում քննարկման է դրվել է «Ճարտարապետական գործունեության» ր կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու մասին հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից, թե որն է ընդհանրապես ստեղծագործական միությունների գործառույթը: Նա նշեց, որ ինքը հարգում է միությունների նախագահներին, խոսքն անձերի մասին չէ, սակայն նրանք մայրաքաղաքի ամենակենտրոնական մասերում  վարձակալության են տալիս շենքերի տարբեր հարկերը:

«Գրողները, կոմպոզիտորները չեն կարողանում իրենց հարցերը լուծել՝ սոցիալական, ասում են՝ պետությունը չի կարողանում խնդիր լուծել, այդպես ենք սոցիալական հարցեր լուծում»,-պատմեց Նաիրա Զոհրաբյանը:

Ապա նա նշեց, որ նախագծով առաջարկվում է ճարտարապետական հարցերով զբաղվող պալատ ստեղծել, ո՞րն է նրա դերը լինելու:

«Ես ինձ երբեք թույլ մարդ չեմ համարել, բայց իմ քաջությունը երբեք չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ինչ եմ մտածում այդ միությունների մասին, այդքանով, կարծում եմ, ասացի, թե ինչ եմ մտածում»,-արձագանքեց Նարեկ Սարգսյանը:

Ապա նա հավելեց, որ Ճարտարապետների միության իրավահաջորդն է լինում նախագծով առաջարկվող նորաստեղծ պալատը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ