23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստուգելո՞ւ են

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկմանը հարցրեց. ՛՛Ի՞նչ երաշխիք կա, որ ձեր վերանշանակումը կապված չէ նրա հետ, որ ձեզ վրա ազդել են, որ ձեր մոտեցումներն այսուհետ ավելի փափուկ կլինեն, դուք աչք կփակեք այն չարաշահումների վրա, որոնք բացահայտել եք՛՛:

Զուրաբյանի խոսքով`՝ բյուջեի թալանը տեղի է ունենում ոչ թե բյուջեի փողերը հավաքելուց հետո, այլ՝ հավաքելուց առաջ. ՛՛

“Բյուջեն դրա համար մինչև թալանվելն է կատարվում: Դուք ձեռնարկելո՞ւ եք արդյոք հետազոտություններ, թե ինչպիսի՞ միջոցներ չեն մտնում բյուջե՛՛,-հարցրեց պատգամավորը: Ի պատասխան Իշխան Զաքարյանը նշեց`այնքանով, որքանով հնարավոր կլինի կնայվի նաեւ բյուջեի եկամտային մասը: Ինչ վերաբերում է նրան, թե ՎՊ-ը շարունակելու է անկաշկանդ աշխատել, ապա Զաքարյանն ասաց.

՛՛Չեմ կարծում, որ կոնկրետ խնդիր է դրված մեզ վրա ազդելու: Աշխատանքային խորհրդակցություն էր, աշխատանքային խորհրդակցության ժամանակ կարող են լինել նաև այդպիսի գնահատակններ՛՛:շ

`Զուրաբյանը  հարցրեց. ՛՛Բյուջեի եկամտային մասը ստուգելու համար պլանավորո՞ւմ եք արդյոք հետազոտել այնպիսի ձեռնարկություններ, որոնք պատկանում են հայտնի օլիգարխներին, որոնց մասին լուրջ հրապարակումներ կան, որոնք արտոնյալ պայմաններում են գտնվում, չեն մուծում օրինական վճարները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, ով օլիգարխ լինելով նաև պետեկամուտների նախարարն է՛՛:  Իշխան Զաքարյանն էլ հավաստիացրեց, թե այնքանով, որքանով օրենքի համապատասխան հոդվածը թույլ կտա իրենց, իրենք կանեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ