Փոստանջյանի հայտարարությունը վիրավորեց պատգամավորներին

Ազգային ժողովում արդեն քննարկվել է ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: Սակայն պատգամավորներին կարծես թե այդ քննարկումը չէր բավարարել: Եվ այսօր մինչ նախագիծը կդրվեր քվեարկության կրկին ՛՛թեժ՛՛ քննարկում սկսկվեց: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ բարձրաստիճան պատոնյաների հարցը շտապ չէ՝ նրանց երեխաները և ծնողները քաղցած չեն, ինչպես շուրջ կես մլն հայ բնակչության դեքպում է։ ՛՛ՀՀ-ում շուրջ կես մլն ավելի մարդ աղքատ վիճակում է գտնվում, նրանք կիսաքաղցած են, ուստի մենք այս օրինագծին պետք է բոլորս դեմ քվեարկենք, քանի որ նման օրինագծին կողմ քվեարկելը անբարոյականություն է՛՛: Նման հայտարարությունը վիրավորեց մի քանի պատգամավորների: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդմիջեց և խնդրեց Զարուհի Փոստանջյանին կոռեկտ արտահայտվել։ ՛՛Պետք է խնդրեմ՝ ձեր գործընկերներին մի վիրավորեք. պատգամավորն իրավունք ունի իր տեսակետը հայտնել ԱԺ-ում։ Ի՞նչ իրավունք ունենք այն համարել անբարոյականություն, խնդրում եմ մարդկանց մի վիրավորեք՛՛,-հորդորեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, իսկ ՀՅԴ խմբակցությունը կողմ էր նախագծին և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք կողմ կքվեարկեն։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե իրենք իհարկե կողմ են, որ այդ 168 հազար քաղծառայողների աշխատավարձերը բարձացվեն, բայց դեմ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն են այդ չափով բարձրանում, ուստի էլ դեմ կքվեարկեն՝ առանց որակումների։ Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգաիրտ Եսայանը հստակեցրեց, թե այնպես չի, որ իրենք բարձարացնում են սեփական աշխատավարձը։ ՛՛Առաջին անգամ աշխատավարձի բարձացում է տեղի ունենում և պետք է ողջունել՛՛,-ասաց նա՝ ընդդիմադիրների հայտարությունները որակելով պոպուրիզմ։
Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ իր ելույթի խոսքում նշելով, որ իշխանությունն իրավունք չունի սեփական աշխատավարձը բարձրացնի։ ՛՛Կառավարությունը պադվոխա է արել:
Ցանկանում եք բարձրացնել, շատ լավ, բայց իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնի, բարձրացրեք հաջորդ իշխանության աշխատավարձը։ Այսինքն՝ որ ուժի մեջ մտնի միայն 2017թ-ից։ Ընդդիմության աշխատավարձը պետք է բարձրացնեիք, նախագահինը նույնպես, բայց սեփական աշխատավարձը դու կարող եք միայն բարձրացնել հաջորդ իշխանության համար՛՛,-առաջարկեց նա:
Ապա կազմակերպվեց քվեարկություն, և 69 կողմ, 31դեմ, 6 ձառնպահ ձայներով նախագիծն ընդունվեց: