Էշեր, հեղափոխություն եւ Դուբայ

ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակ Շանթ Հարությունյանի հեղափոխությանը ոչ թե մասնակցելու էին գնացել, այլ պատահաբար էին այնտեղ հայտնվել։
՛՛Մենք կաֆեում նստած էինք` տեսանք, չէինք գնացել հեղափոխություն անելու՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է “Ծածկած շուկայի” շուրջ աղմուկին եւ հարցին` արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ նրա կողմակից կարմիրները դադարեցնում են ակցիաները.
՛՛Ես Նախախորհրադարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր Սիթիների համար: Մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող էրեխեքին՛՛,-ասաց նա։
Սամվել Ալեքսանյանը խնդրեց հաշվի առնել, որ կարմիր գլխարկավորները իր կողմակիցները չեն, ինքն էլ ակցիայի հետ կապ չունի։
Հարցին, թե ինչքան է վճարում Սուրեն Սուրենյանցին, Ալեքսանյանը պատասխանեց, որ ակցիայի համար չի վճարում, բայց եթե մի հարցով դիմում է՝ օգնում է։
Հետաքրքրվեցինք նաև, թե Ալեքսանյանի համար վիրավորական չէր, որ ավանակների ակցիա էին կազմակերպել իր համակիրները, Ալեքսանյանը պատասխանեց. ՛՛Էշերը ինչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրեք՛՛:
Սամվել Ալեքսանյանը հաստատեց նաեւ տեղեկությունը, որ Դուբայ հանգստանալու էր գնացել և հաստատեց. նախ Սամվել Կարապետյանի հետ էր, այնուհետև իրենց է միացել նաև Գագիկ Ծառուկյանը: