10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիլվեստր Ստալոնեն 40 տարի անց իրականացրեց մանկության երազանքը /ֆոտո/

Շատերի կուռք, դերասան Սիլվեստր Ստալոնեն բացի ֆիլմերում նկարահանվելուց և պրոֆեսիոնալ դերասան լինելուց զբաղվում է նաև սիրողական նկարչությամբ: Դերասանն այս օրերին իր ցուցահանդեսով ներկայանում է Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում:

Ստալոնեի երազանքն է նկարիչ դառնալ: Նա նկարչությամբ սկսել է զբաղվել 60-ական թվականներից, երբ դեռ կինոդերասան չէր: Ակադեմիայի ուսանողը, սակայն ներկերի և վրձինների գումար չուներ, ինչի պատճառով էլ թողնում է նկարչությունը և իր երազանքին հասնում միայն 40 տարի անց: 2011 թ. Ստալոնեի նկարները ցուցադրվեցին Շվեյցարիայում, իսկ այժմ նրա կտավները Ռուսաստանում են:

Ստալոնեի նկարչությունը գուցե շատերին է անհասկանալի, սակայն ինչպես և շատ նկարիչներ, նա ևս նկարում է այն ժամանակ, երբ խոսքով զգացմունքն արտահայտել չի կարողանում: Դերասանի ստեղծագործություններն արված են հիմնականում  աբստրակտ և էքսպրեսիոնիստական ոճերով, անչափ դինամիկ  են և գրավում են իրենց վառ գունաշարով: Ստալոնեն նկարել է իր ընկերներին, հայտնի դերասանների և երգիչների, սակայն իր տարօրինակ և սենտիմենտալ կտավներում դժվար է գլխի ընկնել ով ով է …

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ