09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի: 

Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող շուրջ 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն: Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանին՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերվող նախանձախնդրության համար: Հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանն էլ իր հերթին նկատել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում իսկապես լուրջ դերակատարում ունի:

Երևանի քաղաքապետը տեղում զրուցել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ