06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տաքսու վարորդը շփոթվեց ցուցմունքներում. զենք էր ձեռք բերում Քեսաբ գնալու համար

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում   շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է մեղադրյալներին  քննելու փուլում:

Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց Անուշավան Գրիգորի Թադևոսյանը, ով դատապարտվել է այս գործից առանձնացված մասով  և պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Անուշավան Թադևոսյանը հրաժարվեց  ցուցմունք տալուց և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Նա նշեց , որ տաքսու վարորդ է և միայն մի քանի անգամ Արթուր  Վարդանյին ինչ-որ տեղ է տարել;

Արթուր Վարդանյանը հարց տվեց Թադևոսյանին. «Քո հետ ինչ որ մեկը հանցավոր համաձայնության եկե՞լ է»:

Մեղադրյալը արձագանքեց. «Ես քո հետ ինչ գործ ունեմ: Մենք ընդամենը նույն խցում ենք եղել»:

Թադևոսյանը նշեց, որ իրեն Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել են տաքսու վարորդ Հակոբի միջոցով:

« Առաջին անգամ Արթուրին գյուղ եմ տարել ու նա ինձ վճարել է հինգ հազար դրամ: Արթուրը ողջ  ժամանակ խոսում էր  հեռախոսով, բայց ես չեմ իմացել ում հետ»,-նշեց Անուշավան Թադևոսյանը:

Թադևոսյանը նշեց,որ ինքը հետագայում շփվել է Վարդանյանի հետ և համաձայնվել գնալ Քեսաբ և գումարի դիմաց կռվել;
Թադևոսյանը նաև տարբեր մարդկանցից զենք է ձեռք բերել և իրացրել Արթուր Վարդանյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ