15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանություն լինելն առաջին հերթին պատասխանատվություն է

Նոյեմբերի 9-ին, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը Ծաղկաձորում հանդիպել են երիտասարդության օրվա շրջանակներում կազմակերպված կուսակցական եռօրյա ճամբարի մասնակիցներին:

ՀՀԿ խոսնակը շնորհավորել է երիտասարդ կուսակիցներին` երիտասարդության օրվա առիթով` նշելով, որ ”Հանրապետական” կուսակցությունն այն դարբնոցն է, որտեղ ժամանակին գաղափարապես կրթվել եւ արդեն ակտիվ քաղաքականության մեջ շարունակում են կոփվել ինքն ու մյուս երիտասարդ ՀՀԿ-ականները:

Շարմազանովի խոսքով` իշխանություն լինելն առաջին հերթին պատասխանատվություն է` “թյուր է այն կարծիքը, թե պաշտոնը վարդագույն վայելք է: Պետական գործիչ, պաշտոնյա լինել առաջին հերթին նշանակում է բեռ կրելու, պատասխանատու լինելու գիտակցում եւ պատրաստականություն “,-ասել է ԱԺ փոխնախագահը` հորդորելով երիտասարդ գործընկերներին բոլոր գործերում լինել պայքարի մարտիկ: 

ՀՀԿ-ական օրենսդիրների հետ երիտասարդները քննարկել են արտքին եւ ներքին քաղաքական հարցեր` տարածաշրջանային հնարավոր զարգացումների, ԼՂ կարգավորման, ՄՄ-ԵՄ վերաբերյալ: ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն ազգային գաղափարներ կրող կուսակցություն է եւ նրա առաջնորդները երբեւէ հակապետական որոշում չի ընդունել.

“Արտաքին քաղաքականության մեջ մեր քայլերն ուղղված են Հայաստանի եւ ԼՂ անկախության եւ անվտանգության պահպանմանը”:  Անդրադառնալով ներքաղաքական հնարավոր դասավորումների մասին հարցին` Շարմազանովը նշեց, որ այս պահին քաղաքական իշխանության օրակարգում կոալիցիոն նոր ձեւաչափի հարց չկա: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ