06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդդիմությանը կարծես հրամայել են ջրի սակագնի բարձրացմանը չանդրադառնալ

Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը»  ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ:

Սեպտեմբերի 7-ին կայացած   մամուլի ասուլիսում «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ՝ Արման Ղուկասյանն և Ծովինար Կոստանյանը կոչ արեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել ընկերության հայտը, իսկ պատկան մարմիններին՝ աուդիտ անցկացնել, քանի որ վստահ են՝ չարաշահումներ կհայտնաբերեն ընկերությունում: Իրենց կարծիքով, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ կերպով չի իրականացնում իր պարտականությունները և անարդյունավետ է կառավարում  Հայաստանի ջրի պաշարները:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումների, սակագնի վրա ազդող գործոններից մեկը` մանրածախ ջրամատակարարման ծավալն է, 2-րդը` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը և 3-րդ` սղաճը: Ըստ փորձագետների, այս փաստարկները, որոնք ներկայացնում էընկերությունը ջրի սակագինը թանկացման համար, հիմնավոր չեն:

Բանախոսներից Արման Ղուկասյանը իր խոսքում նշեց. «Մենք համարում ենք «Վեոլիա Ջուր» ընկարության մտադրությունը ջրի սակագինը բարձրացնել անհիմն: Համաձայն ՀՀ Կառավարության կնքած պայմանագրի որոշ կետերի, այդ ընկերությունը իր վրա ստանձնել է պատասխանատվություն ջրի մատակարարաման համակարգի աշխատանքները բարելավվելու, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների միջոցով, ինչը պետք է նպաստեր ջրի սակագնի նվազեցմանը: Միայն 2017 թվականի ընթացքում ջրի սակագինը արդեն երկրորդ անգամ է բարձրանալու, ինչը անթույլատրելի է: Մենք կոչ ենք անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը, իսկ ՀՀ իշխանություններին անցկացնել աուդիտ այդ ընկերությունում:»

Ըստ մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանի, «Վեոլիա Ջուր» ընկարությունը փաստացի հիմքեր չունի ջրի սակագինը բարձրացնելու համար. «Ընկերության պատճառաբանումներից մեկը կարող է լինել գնաճը,  բայց ըստ պաշտոնական տվյալների  2017 թվականիի առաջին վեց ամսվակտրվածքով գնաճը եղել է շատ չնչին՝ 0,5-0,9 տոկոս, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատրաստվում ջրի սակագինը բարձրացնել 8 տոկոսով: Ինչ վերաբերվում է ջրի սպառման նվազմանը, ապա ԱՎԾ-ի տվյալներին համապատասխան, ջրի սպառումը այս տարի ավելացել է 1,2 տոկոսով: Պայմանագրի այս կետը նույնպես չի կարող հանդիսանալ հիմք ջրի սակագնի բարձրացման համար:»

Բանախոսները զարմանալի են համարում, որ մինչ օրս  ընդդիմությունն այս հարցը առաջ չի քաշել: Տպավորությունն այն է, որ կարծես հրահանգել են  նրանց այդ խնդրին չանդրադառնալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ