04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանը վերադառնում են Հանրային

Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝  «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:

Նախագիծը հիշեցնում է ողջ աշխարհում հայտնի եւ սիրված «Երեկոյան շոու»  ձեւաչափը: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունները: Հանդիպումը ոչ պաշտոնական ձեւաչափ կունենա, հագեցած կլինի հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով եւ շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ միասին կմասնակցեն նաեւ ժամանցային ու ինտերակտիվ խաղերի:

«Լավ երեկո»-ն խոստանում է հեռուստադիտողներին լավ տրամադրություն փոխանցել եւ հետաքրքիր ժամանց ապահովել:

         Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի վերջին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը:   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ