04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օգտվեք կանոնավոր ուղևորափոխադրողներից. նախարարը հորդորում է

«Հյուսիս-հարավ ճանապարհի համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ, բայց այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որը հիմա կատարվում է Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածում»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նա նաև հայտնեց՝ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել։ 

Ինչ վերաբերում է Մցխեթա-Ստեպանծմինդա-Լարս ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած վթարին, նախարարը նշեց. «Եղել է հայկական ավտոբուս, ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավոր է եղել Վրաստանում գտնվող վարորդը, ոչ մեր:

Ընկերությունը ոչ կանոնավոր է եղել, դեռ օգոստոսոին էր տույժ կիրառվել, բայց դրանից հետո շարունակվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը»։ Տրանսպորտի նախարարը ընդգծեց՝ փորձը ցույց է տալիս, որ վերջին բոլոր վթարները տեղի են ունենում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արդյունքում։ «Ես նորից դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից՝ օրենքի դաշտում, պետք է շարժվել ավտոկայանից, տոմսերը գնել ավտոկայանից, որովհետև այնտեղ ստուգվում են մեքենաները, կանոնավոր ուղևորափոխադրողը ունենում է երկու-երեք վարորդ, որ ժամանակ առ ժամանակ փոխվում են»,-ասաց Վ. Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ