18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոստիկան-սադրիչներ. Փոստանջյանը բացահայտեց ու պահանջեց հեռացնել /վիդեո/

”ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն” վանկարկումներով մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին կալանավորվածների երթը: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով քայլեցին դեպի Սայթ-Նովա, ապա Նալբանդյան փողոցի վրա գտնվող Ոստիկանության շենք: Իսկ այստեղից նրանք ուղևորվեցին դեպի Դատախազության շենք: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բարձրախոսով հայտնեց բոլորին այն, ինչ արդեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս պատմել էր, որ Շանթ Հարությունյանն իրեն պատմել է, որ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա տեղակալ Հունան Պողոսյանը ծեծել են իրեն:

Երթին մասնակցում էր նաև ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը,ով ոստիկանության շենքի մոտ հայտարարեց, որ այստեղ սադրիչներ կան` քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Պատգամավորը պահանջեց նրանց հեռանալ, և տղամարդկանցից մեկը անմիջապես անհայտացավ, իսկ մյուսն էլ պնդեց, որ ինքը հեղափոխական քաղաքացի է: 

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ