20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շանթն ու Մաքսային միությունը /վիդեո/լրացված/

Այս պահին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կողմնակիցները երթի են պատրաստվում: Նրանք հասնելու են ոստիկանություն եւ դատախազություն:

Ինչպես տեղեկացրեց Henaran.am-ի թղթակիցը, այստեղ է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` իր կողմնակիցների հետ: Նրանք տեղեկացրել են, որ հարցում են անցկացնում` պարզելու. թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է կողմնակից ՄՄ-ին:

“Իսկ քանի որ Շանթը դեմ էր Մաքսային միությանը, դրա համար ենք եկել այստեղ”,-ասաց Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը:

Նախքան երթի սկսվելը, ոստիկանության երկու սպա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին նախազգուշացրին որ պետք է քայլեն մայթով, ոչ թե փողոցով: Սակայն Սաքունցն ասաց, որ ոստիկանությունը տեղյակ է խաղաղ երթի մասին եւ քայլելու են այնտեղով, որտեղով անհրաժեշտ է:

Տեսանյութը` քիչ անց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ