21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արարատը դարձնել Աբովյան. ԲՀԿ-ի թեկնածուի խնդրանքը Ծառուկյանին /լրացված,վիդեո/

Վաղը` նոյեմբերի 9-ին, Արարատում լռության օր է: Այսօր ավարտվեց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների քարոզարշավը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին քվեարկվելու է երկու թեկնածու, ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բաղդասարյանը եւ ՀՀկ-ից Հայկ Հայկյանը:

Երկու թեկնածուների վերջին հանրահավաքը այսօր էր: ԵԹե Հայկ Հայկյանի հանրահավաքին մասնակցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական պատգամավորների հետ, ապա Սամվել Բաղդասարյանի հավաքին էլ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էր` պատգամավորների հետ:

Քաղաքապետի թեկնածու Սամվել Բարսեղյանը, դիմելով ԲՀԿ առաջնորդին, խնդրեց, որ Արարատը դարձնի Աբովյանի պես լուսավոր, բարեկարգ: Իր հերթին Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ քաղաքապետի ամեն մի խոստումը կրկնապատկելու եւ բազմապատկելու է, եթե արարատցիները քվեարկեն ԲՀԿ-ի օգտին: Գագիկ Ծառուկյանը նաեւ անդրադարձավ վերջին օրերին պտտվող այն խոսակցություններին, թե “Արարատ ցեմենտ” գործարանից կրճատում են այն աշխատողներին, ովքեր պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ին:

“Ժողովուրդ, էսքան տարի է` աշխատում ենք միաիսն, Գագիկ Ծառուկյանից տեսե՞լ եք նման բան”,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանի խոսքի հետաքրքիր այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ