04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊՊԾ գնդի փոխհրամանատարին դանակահարելու մեջ կասկածվողը ներկայացել է

Օգոստոսի 23-ին Արտաշատում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին դանակահարելու մեջ կասկածվող, հետախուզվող 22-ամյա երիտասարդն այսօր ներկայացել է  ոստիկանության բաժին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-փնտրողական եւ բացատրական լայնածավալ աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել է Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Արամյանը, ում նկատմամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվել էր հետախուզում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 45-ամյա Հակոբ Մկրտչյանը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հակոբ Մ.-ին մարմնական վնասվածքը հասցրել է 1995 թ. ծնված Սերյոժա Արամյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ