Չեմ կարող վստահ լինել, որ ընտրվելու եմ.Արա Զոհրաբյան
«ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել, քանի որ վստահ չեն, որ փաստաբանների մեծամասնության քվեն կստանան»,- այսօր՝ սեպտեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:
«Մեր Փաստաբանների պալատում ժողովրդավարություն է եւ 10 արվա փորձ ունեցող փաստաբանները կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել: Իմ ընդդիմախոսները վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց քվեն նրանց կտա, երեւի դրա համար էլ չեն առաջադրվել: Ես մեծամտությամբ չեմ տառապում, բայց կարծում եմ, որ իմ ընդդիմադիրները ծայրահեղ վիրավորանքներ են հասցնում, երբ նշում են, որ իրենք որակյալ փոքրամասնություն են, կամ փաստաբանների պալատը ճնշումներ է գործադրում եւ այլ: Լավ կլիներ, որ միասնական թեկնածուով հանդես գային, եւ ըստ իրենց ասածի` «փրկեին Փաստաբանների պալատը ինձնից»,-նշել է Արա Զոհրաբյանը:
«Չեմ կարող վստահ լինել, որ ընտրվելու եմ, փաստաբանները կարող է չգան, եթե չհավաքեմ 50 տոկոսից ավելին` չեմ ընտրվի»,-նայև այս տարբերակը չի բացառել Զոհրաբյանը: