13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ով է ֆինանսավորում Շանթ Հարությունյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ուշացած չի համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի երկուսին կայանալիք այցը:  ”Այդ այցը ցույց է տալիս, թե երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը շարունակվում է”,-այսօր լրագրչողների հետ հանդիպմանն ասաց Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է Գյուլիստանի պայմանագրին ու Զորի Բալայանի նամակին, ապա պատգամավորը հայտնեց, որ օրերս ՌԴ-ում մասնակցել է այդ մասին կոնֆերանսի: ”Եղան հայեր, որոնք ձայնակցեցին ադրբեջանցիներին այդ հարցում, թե նման նամակը գրելը ճիշտ չէր: Ես ամաչում եմ այդ մարդկանց համար, քանի որ այդ պայմանագրով Բալայանը հիշեցնում էր, որ անգամ Ադրբեջանն իրավունք չունի հավակնելու ԼՂ տարածքին”:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանին` Բաբուխանյանը շեշտեց, թե նրա թիկունքում կան ուժեր, ովքեր հետապնդում են երկիրն ապակայունացնելու նպատակներ: ”Դրանք արևմուտքից ֆինանսավորվող գրանտներով ուժերն են: Անուններ չեմ կարող տալ, դրանք մի քանի հարյուր հոգի են”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ