29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊՆ-2. Սերժ Սարգսյանը ձեւավորում է երկրորդ հենարանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա առիթով, նաև եղել է նախարարությունում և մասնակցել փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանի բացմանը:

Վերջին օրերին Հայաստանում «արտակարգ իրավիճակի սրված ռեժիմի» համատեքստում Սերժ Սարգսյանի այդ քայլերը ակնհայտորեն աջակցություն են ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին, որն այս օրերին հայտնվել էր սուր քննադատության ներքո, իհարկե՝ այսպես ասած, ոչ այնքան պատճառով, որքան առիթով, որի ներքո չափազանց զգալի էին քաղաքական շարժառիթները: Սակայն Սերժ Սարգսյանի քայլը ինքնին հետաքրքիր է ոչ միայն որպես աջակցություն:

ԱԻՆ աշխատողի օրվա առիթով շնորհավորական ուղերձում Սարգսյանն արել է բավականին հետաքրքիր մի ակնարկ՝ նշելով, որ ակնհայտ է՝ ԱԻՆ-ը մենակ չի կարող արձագանքել արտակարգ իրավիճակներին, և անհրաժեշտ է բոլոր պետական կառույցների համակարգված աշխատանք: Սերժ Սարգսյանը գործնականում արտահայտում է ԱԻՆ-ի շուրջ կամ առանցքում պետական կառույցների «մոբիլիզացիայի» գաղափար, մոտավորապես այնպիսին, ինչպիսին 2013 թվականի հունվարին էր արտահայտել բանակի մասով, երբ պատրաստվում էր երկրորդ ժամկետի ընտրությանը: Այն ժամանակ Սարգսյանը, ամբողջ իշխանական «էլիտան» հավաքելով ՊՆ-ում, հայտարարել էր, որ բանակը պետք է դառնա պետական կառավարման համակարգի գործունեության առանցքը: Այժմ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում նույն մոտեցումը շոշափում է ԱԻՆ-ի մասով:

Հարց է ծագում՝ նա այդպիսով ձևավորում է երկրո՞րդ այդպիսի մոբիլիզացիոն առանցք, թե՞ փոխարինում է այդ հարցում բանակին՝ համարելով, որ զինված ուժերը պետք է հեռու պահել այդպիսի քաղաքական նախաձեռնություններից, քանի որ դրանք ունեն առանձնահատուկ առաքելություն զուտ անվտանգության արտաքին մարտահրավերները զսպելու առումով:

Այսպես թե այնպես՝ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում նշմարվում է, որ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ԱԻՆ-ը, որն, ի դեպ, այսպես ասած, ղեկավար կազմում համալրվում է ՊՆ կադրերով, իսկ Սերժ Սարգսյանն այդպիսի արտահոսք թույլ չէր տա զուտ Տոնոյանի հայեցողությամբ, նա փորձում է ներիշխանական նոր դասավորություններին և վերադասավորումներին ընդառաջ դարձնել քաղաքական երկրորդ հենասյունը բանակին զուգահեռ:

Այստեղ, իհարկե, հարցը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանն այդպիսով հակակշռում է պաշտպանական հենասյունը, որպեսզի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեջ չառաջանա՞ անփոխարինելիության զգացում, թե՞ լրացնում է հենասյուները, այսինքն՝ չի ցանկանում բավարարվել մեկով, առավել ևս, որ Սարգսյանը ներկայումս կարծես թե չունի այլ քաղաքական ռեսուրս, քան անվտանգության գաղափարի հնարավոր բոլոր անկյունների առավելագույն օգտագործումը:

Այդ համատեքստում իհարկե էական է դառնում այն, թե ինքը՝ Տոնոյանը, ինչքանով մրցունակ կլինի ներքաղաքական այդ մրցասպարեզում՝ հաշվի առնելով այնտեղ համեմատաբար նոր խաղացող լինելը: Առավել ևս, որ նա անկասկած դառնալու է մյուս խաղացողների թիրախը, եթե հենց այդ թիրախը չէր վերջին օրերի արտակարգ իրավիճակի հետևանքով:

Բանն այն է, որ իշխանության ներսում նոր իրավիճակում Սերժ Սարգսյանի քաղաքական բազա հանդիսանալու, իսկ հետո նաև այդ բազան «կառավարելու» «ուժային» հավակնորդները շատ են, թեև, իհարկե, Սարգսյանն էլ հավակնորդների բազմազանությունն ապահովում է ընդհանուր առմամբ նրանց կառավարելու հնարավորության համար:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ