Թող որ ես մտքով ու գործով լիովին խուսափեմ այն բաներից, որոնք Դու արգելում ես
Աստված ամենակարող,
Հայր ողորմած և բարի Տեր,
ողորմիր ինձ՝ մեղավորիս։
Ներիր իմ մեղքերը։
Պարգևիր ինձ լինել զգույշ ու արթուն,
շնորհիր ինձ հաղթել չարի բոլոր նենգություններին,
փորձություններին ու վտանգավոր հաճույքներին.
թող որ ես մտքով ու գործով լիովին խուսափեմ այն բաներից,
որոնք Դու արգելում ես,
թող որ ես կատարեմ ու հարգեմ այն բաները,
որոնք Դու հրամայում ես։
Օգնիր ինձ հավատալու, հուսալու, սիրելու,
ապրելու այն, ինչը որ Դու գիտես ու կամենում ես,
որքան և ինչպես որ Դու գիտես ու կամենում ես։
Թող որ ես ունենամ բարեպաշտությունից ու խոնարհությունից ծնվող զղջումը,
ճշմարիտ ժուժկալությունն ու մարմնի սանձումը,
սիրելու համար Քեզ,
աղոթելու համար Քեզ,
գովաբանելու համար Քեզ
և Քո մասին հարատև մտորելու համար։
Ամեն »։
Սբ. Անսելմոս Աոստացի (1033/1034-1109)
Տեր Մաշտոց քահանա Ղազարյանի հանրագրից