Փրկիր ինձ, Տեր
Բժշկիր ինձ, տեր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից ու ոխակալությունից, նախանձից ու ատելությունից և բոլոր չարիքներից․․․:
Փրկիր ինձ, Տեր, մարդկային գովեստից ու մեծարումներից• քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի:
Ծածկիր ինձ, Տեր, սուտ գովեստների և երանիների լույսից, որովհետև չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ են ցույց տալիս և լի եմ կեղտոտությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում մարդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրինություն եմ գործում:
Հաղորդ դարձրու ինձ, Տեր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու քո սրբերի շարքը և միշտ ուրախացնելու Քո կամարարների հետ:
Շնորհիր ինձ, տեր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ ու դող՝ տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ: Ամեն: