17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը լավն էր, հետո վատացա՞վ ու փչացա՞վ

”Նախագահի հրաժարականի դեպք մենք ունենք: Խոսքը վերաբերում է 1997-ին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Բայց այն ժամանակ նախագահի հրաժարականը գրեթե ոչինչ չփոխեց, քանի որ իշխանության եկան ցածրորակ ՀՀՇ-ականները, որոնք մի օրում դարձան երկրապահ, հետո` ՀՀԿ-ական”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող անձանց պահանջի մասին: Հայրիկյանի խոսքով` եթե նախագահը որոշի հրաժարական տալ, ապա չպետք է թույլ տա, որ ”այդ ցածրորակ ՀՀՇ-ականները նորից իշխանության գան”: ”Դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը իր հրաժարականից առաջ ճիշտ կադրային նշանակումներ անի, որպեսզի իր հրաժարականից հետո իր թիմակիցը` ԱԺ նախագահը կամ վարչապետը չդառնա երկրի ժամանակավոր ղեկավար: Կադրային ճիշտ նշանակումներ անելուց հետո ԱԺ նախագահը պետք է հրաժարական տա: Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը նոր պետք է հրաժարվի երկրի ղեկավարման պարտականությունից”,-կարծում է նա:

ԱԻՄ առաջնորդը շեշտեց, թե նոր նախագահը, վարչապետը պետք է լինեն եվրոպական արժեքային համակարգի հետ հոգևոր կապ ունեցող, ՌԴ-ի պահվածքին համարժեք պատասխան տվող, ցանկացած բացասական երևույթը մերժող անձինք:

Հայրիկյանը չհամաձայնեց տարածված այն կարծիքին, թե 1991-ի ընտրությունները արդար էին: ”Այդ ընտրությունները դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա հարց է առաջանում` ոնց եղավ, որ այն ժամանակվա նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, 1991-ին լավն էր, հետո` 1996-ին, վատացավ ու փչացավ: Միակ ընտրությունները, որոնց հետ կապված ոչ մի բողոք չի եղել, թե հասարակության, թե թեկնածուների կողմից, եղել են 1998 թ-ի նախագահական ընտրությունները, երբ տեղի ունեցավ նաև երկրորդ փուլ”,-եզրափակեց Պարույր Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ