16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրատվամիջոցի սնանկացման դեմ նոր նախագիծ

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը: Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի`հարկ է նվազեցնել ”Քաղաքացիական օրենսգրքում” ողջամիտ հատուցման չափը, քանի որ այդ տուգանքները ստիպում են լրատվամիջոցին փակվել, սնանկանալ: ”Մենք առաջարկում ենք հազարապատիկը փոխարինել հարյուրապատիկով կամ այլ չափ սահմանել”,-նշեց Մանուկյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ վիրավորողը կամ զրպարտողը ազատվում է պատասխանատվությունից, եթե դատարանում բացահայտում է տեղեկատվության աղբյուրը: ”Ես սա զրպարտության դեպքում հասկանում եմ, բայց վիրավորանքի դեպքում մի փոքր անհասկանալի է: Որովհետև, եթե ես, օրինակ, ինչ-որ մեկին ասում եմ հիմար, հետո ինձ դրա համար պատասխանատվության են ուզում ենթարկել ու ես ասում եմ, որ ես չէի ասում քեզ հիմար, ինչ-որ մեկը, օրինակ` Պողոսն էր ինձ ասել, որ դու հիմար ես, այսինքն` տեղեկատվության աղբյուրի բացահայտման տրամաբանությունը ես չեմ հասկանում, դուք տարբերություն չե՞ք տեսնում այստեղ, որովհետև քաղաքացիական իրավունքում ավանդաբար միշտ վիրավորանքն ու զրպարտանքը անձի պատվի ու արժանապատվության հետ սերտորեն փոխկապակցված են: Ուստի, եթե դու վիրավորում ես նրան հրապարակայնորեն, ապա այլևս ի՞նչ նշանակություն ունի` ով է այդ վիրավորանքի աղբյուրը եղել”,-հարցրեց նա: ”Տեղեկատվության աղբյուրը այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, այսինքն` եթե դուք իմ ասածը հիմք եք ընդունում` մամուլում տպելու, և ես դա հիմնավորում եմ, ապա այդ դեպքում պատասխանատվությունն ընկնում է իմ վրա, եթե ինչ-որ տեղ տպվել է և դուք կարդացել եք, դրանով դուք ձեզնից սուբյեկտը հեռացնում եք այլ սուբյեկտի վրա”,-բացատրեց Արամ Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ