09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ընդունեց վարչապետը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ”Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ” միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարեւորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել: “Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն եւ սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը”,- ասել է վարչապետը:     

   “Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ”-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Նշվել է, որ ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:

   Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է  ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա եւ այլ սարքավորումներ:

     Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ եւ պատրաստակամություն են հայտնել դարձնել դրանք շարունակական:

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեգործական ծրագրերի շարունակականության համար եւ հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:

           

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ