02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանթ Հարությունյանը կալանավորվածների մեջ չէ

Ինչպես Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայք-էջից ,  նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, “Ցեղակրոն” կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  հորդորել էին չխախտել հասարակական կարգը եւ ազատել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ եւ գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա մահակներով հարձակվել իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:

Ոստիկանական վերակարգերին հաջողվել էր կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը: 

Ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:

Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ  18-ը ներգրավվել  որպես վկա:

 Ձերբակալվածներից  Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի եւ Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով/Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով-ԽՄԲ/  եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ