25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք

Քաղաքացիական ակտիվիստ,  “Armenia Today” լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը երեկ ՀՔԾ-էր հրավիրվել այս անգամ արդեն որպես մեղադրյալ: Կոմիտաս 5-ի դեպքերի ժամանակ Կիվիրյանը ուղեղի ցնցում ախտորոշմամբ` հայտնվել է հիվանդանոցում: Նա մի քանի անգամ ոստիկանություն է հրավիրվել, որպես վկա: Սակայն երեկ նրան միանգամից երկու մեղադրանք է առաջադրվել:

“Երկրորդ հոդվածը կեղծ մատնություն է, որը ինքնին ապսուրդ է : Ընդ որում սա առաջին վտանգավոր նախադեպն է Հայաստանում, որը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Արգիշտի Կիվիրյանը:

“Ակնհայտ պարզ է, որ իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք, պայմանավորված իմ քաղաքական հայացքներով և հասարակական-լրագրողական գործունեությամբ: Այս պարագայում ակնհայտ է որ Հայաստանում իշխում է ոստիկանական քրեաօլիգարխիկ ռեժիմ, որը իրականացնում է հաշվեհարդար իմ նկատմամբ”,-հավելեց Կիվիրյանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ