ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելը մեր որոշումն էր
«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել, պետք է որտեղ որ հայություն կա, ճիգ թափեն առանձին քաղաքներ, որ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ամբողջ պետության որոշում այստեղ պետք չէ, դա կստեղծի Ղարաբաղի հարցի շուրջ հանրային կարծիք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
Նա նշեց, որ ժամանակն է, որ վերաբնակեցման ծրագիրն առաջ տարվի:
Հրանտ Մարգարյանն անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցությանը՝ ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանը վերջիվերջո գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր այդ տեսակ մի վիճակի մեջ է: Ճիշտ է՝ մենք չենք փորձում խզել եւ հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց վերջիվերջո այդ իրողությունը մեզանից ակնկալում են նաեւ համապատասխան կեցվածքներ: Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցենք, ինչին չմասնակցենք»:
Հրանտ Մարգարյանը կարծում է, որ դա մեր որոշումն է: