14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

19 տարեկան էր, նոր էր ամուսնացել.բացառիկ մանրամասներ ջրատարից գտնված աղջկա մասին

Իրավապահները պարզել են սեպտեմբերի 1-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարեւանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։ Վերջինս օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սեւանի բաժնի կողմից։

Աղբյուրի տեղեկություններով՝ Նաիրա Մ.-ն վերջերս էր ամուսնացել եւ իր ամուսնու հետ ծանոթացել էր համացանցի միջոցով։ Իսկ օգոստոսի 29-ին, կեսօրին, ժամը 12։00-ի սահմաններում, դուրս էր եկել Դդմաշեն գյողից եւ այլեւս չէր վերադարձել։

Ավելի վաղ  հայտնել էինք,  որ սեպտեմբերի 1-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով աղջկա դին դուրս են բերում ջրատարից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ